Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարսելոնայում» զարմացած են, որ Մեսսին չկա «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն զարմանք է հայտնել, որ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին չի մտել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակ։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, և նա այդ պայքարում կհաղթի Քրիշտիանու Ռոնալդուին և Անտուան Գրիզմանին։
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես զարմացած եմ, որ Մեսսին չկա ցուցակում։ Շատ տարօրինակ իրավիճակ է, եթե հաշվի առնենք, որ Մեսսին Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողն էր։ Սակայն, այդ հարցն ՈՒԵՖԱ-ի իրավասության ներքո է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Վալվերդեն։