Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ժամանակ Վրաստանի մեկ և Ուկրաինայի 6 քաղաքացի է ձերբակալվել։ Նրանց մոտից զենք և զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ի կայքը։
Հատուկ գործողությունն իրականացվել է դեկտմբերի 2-ին՝ «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում։ Առգրավել են «Մակարով» և «Բերետտա» տեսակի ատրճանակներ, ինքնաշեն զենքեր և տարբեր տեսակի զինամթերք։
Հետաքննություն է սկսվել, իրավապահները ներկայումս պարզում են ուկրաինացիների՝ Վրաստան գալու նպատակները։ Աշխատանքներ են տարվում ձերբակալվածների և երկրում ընթացող քաղաքական գործընթացների միջև հնարավոր կապը բացահայտելու ուղղությամբ։
Հատկանշական է, որ ուկրաինացիներից երեքը գործող զինվորականներ են, ևս մեկը՝ վրացի նախկին զինվորական։
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է նաև Ուկրանայի ռադայի պատգամավոր Սեմյոն Սեմենչենկոն, սակայն ինքը՝ խորհրդարանականը հերքել է այդ լուրը և հայտարարել, որ ուկրաինացիները Վրաստան մեկնել են տուրիստական նպատակներով։
Վրացական խորհրդարանում նշել են, որ ձերբակալվածներին զբոսաշրջիկ չեն համարում։ Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ իր կարծիքով նրանց ժամանումը կապ ունի Սաակաշվիլիի նախանշած հանրահավաքների հետ։