Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ
Իրավունք
12:36 04/12/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այսօր պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։

Մինչ նիստի մեկնարկը  Ռոբերտ  Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով։ Այդ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։

«Դիմում ենք դատարանին, գտնելով, որ այն իրավական նորմերը, որ կիրառվում են սույն գործի շրջանակում, հակասում են Սահմանադրությանը»,-ասաց Օրբելյանը։

Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն էլ նշեց, որ այլ միջնորդություններ էլ են նախատեսում ներկայացնել։

«Կախված այս միջնորդության ելքից, ևս մեկ միջնորդություն կարող է լինել Սահմանադրական դատարանի հետ կապված։ Եվս մի քանի նյութեր ունենք, միջնորդնելու ենք, որ դրանք ներկայացվեն,  հետազոտվեն, մյուս կողմի մեկնաբանությունները լինեն»,-ասաց Ալումյանը։

 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ