Նոր մշակույթը կօգնի ապահովել արտադրանքի նոր որակ և նոր ստանդարտներ. Արմեն Սարգսյան
Քաղաքական
15:18 04/12/2018
Հայաստան

Նոր մշակույթը կօգնի ապահովել արտադրանքի նոր որակ և նոր ստանդարտներ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է եղել։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտոնւմ են, որ նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։

Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։

«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա» -ի ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։

Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։

Ներկայումս «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում. աշխատանքներ են տարվում նորշուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։

Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: 

Placeholder
Նոր մշակույթը կօգնի ապահովել արտադրանքի նոր որակ և նոր ստանդարտներ. Արմեն Սարգսյան