Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
Քաղաքական
17:07 04/12/2018
Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի և դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ելույթ ունենալով Մատինիոնյան պալատում:

Մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն է եղել։

«Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել։ Ես լսեցի ֆրանսիացիների զայրույթը։ Այժմ երկխոսության ժամանակն է։ Ես այդ նոր կանոնները կասեցնում եմ կես տարով»,-  ասել է Ֆիլիպը։

Բացի սրանից՝ որոշվել է կես տարով հետաձգել նաև ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը:

Placeholder
Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել