Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա
Քաղաքական
14:42 05/12/2018
Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա

Միլանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համապատասխան հայտարարություն արդեն արվել է դեկտեմբերի 3-ին։ Հանդիպմանը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա։

Placeholder
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա