Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ
Քաղաքական
12:55 05/12/2018
ԼՂՀ

Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել  ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին:

ԱԺ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության ներկայացրած հեռագրում ասված է.
«Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի և Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:
Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:

Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում տոկունություն ու ոգու կորով»:

Placeholder
Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ