Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլուխը
Իրավունք
15:00 05/12/2018
Աշխարհ

Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլուխը

Իտալիայի ոստիկանությունը նախօրեին ստուգայցի ժամանակ ձերբակալել է սիցիլիական «Կոզա նոստրա» հանցավոր կազմակերպության 45 անդամի, այդ թվում նրա ենթադրյալ պարագլուխ 80-ամյա Սետտիմո Մինեոյին։

Բի-Բի-Սի-ն գրում է, որ իտալական ԶԼՄ-ները նրան համարում են «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխ Սալվատորե Ռիինի իրավահաջորդը, ով մահացել է բանտում 2017 թվականի նոյեմբերին։ Հաղորդվում է, որ մայիսին  Սետտիմո Մինեոն «Կոզա նոստրայի» առաջնորդների հավաքին ընտրվել է «կնքահայր»։

Ձերբակալվածներին մեղադրում են շորթման, զենքի անօրինական կրման և այլ հանցագործությունների մեջ։

Placeholder
Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլուխը