Զույգը հարսանեկան մատանին կորցրել է ջրատար խողովակի մեջ
Հասարակություն
09:00 05/12/2018
Աշխարհ

Զույգը հարսանեկան մատանին կորցրել է ջրատար խողովակի մեջ

Նյու Յորքում ոստիկանները որոնում էին զույգին, ովքեր  անցած ուրբաթ պսակադրվել էին Թայմս-սքվերում։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ որոնումները սկսվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդ ռոմանտիկ արարողության ժամանակ հարսանեկան մատանին ընկել է ջրատար խողովակի մեջ։

Կիրակի Նյու Յորքի ոստիկանության Թվիթերում հայտնվել էր հաղորդագրություն այն մասին, որ միջոցներ են ձեռնարկում սիրահարներին մատանին վերադարձնելու համար, ովքեր եկել էին Մեծ Բրիտանիայից։ Տեսանկարահանող սարքերն արձանագրել էին  ջրատար խողովակից մատանին հանելու նրանց անհաջող փորձերը։

Այնտեղ արձանագրված չէ ձեռքն ու սիրտն առաջարկելու պահը, բայց երևում է, թե ինչպես է տղամարդը ծնկի իջնում՝ փորձելով գտնել մատանին։

Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել էր գտնել մատանին։  Ոստիկանությունը սկսել էր սիրահար զույգի որոնումները և խնդրել էին իրենց մասին իմաց տալ։ Ոստիկանությունում տեղյակ էին, որ նրանք արդեն հեռացել էին ԱՄՆ-ից։ Մի քանի ժամ անց նրանք գտնվել էին։

 

Placeholder