Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դատական քննությունն ավարտվեց, դատարանն իր որոշումը կհրապարակի ուրբաթ օրը»,- այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը քննարկված են. «Մնում է դատարանի օբյեկտիվ որոշմանը սպասենք։ Դատարանը կամ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կամ էլ կալանավորել Քոչարյանին կամ ազատ արձակել»։
Ալումյանը հայտնեց նաև, որ Գլխավոր դատախազը մասնակցում էր դատավարությանը բավականին ակտիվորեն:
«Մեր ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր, նույնիսկ եթե խնդրում էինք երկու րոպեով ընդմիջել, որ գնանք զուգարան»։