«Ժամանակ». Զգուշացվել են, որ ընտրություններից հետո ազատվելու են աշխատանքից
Օրվա մամուլ
09:45 06/12/2018
Հայաստան

«Ժամանակ». Զգուշացվել են, որ ընտրություններից հետո ազատվելու են աշխատանքից

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգի բազմաթիվ աշխատակիցներ արդեն զգուշացվել են, որ ընտրություններից հետո իրենք ազատվելու են աշխատանքից:

Սփյուռքի, մշակույթի, ԱԳ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, դրանց պատկանող ՊՈԱԿ-ների և կառույցների տասնյակ ու գուցե հարյուրավոր աշխատակիցների ասել են, որ մինչև Ամանոր իրենք մնալու են առանց աշխատանքի և պետք է նոր գործ փնտրեն:

Քանի որ նոր իշխանությունները տաքսու վարորդներին ազատել են հարկերից, հավանաբար, նրանց մեծամասնությունը կլրացնի տաքսիստների շարքերը, որպես պետության կողմից խրախուսվող աշխատանք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժամանակ». Զգուշացվել են, որ ընտրություններից հետո ազատվելու են աշխատանքից