Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան
Իրավունք
13:50 06/12/2018
Տարածաշրջան

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան

Նախորդ գիշեր Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրիին՝ անօրինական զենքի տիրապետման պատճառով։ Այս մասին հայտնում է Georgia today-ը։

Գոգոչուրին ամուսնացած է Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր հետ։ 29-ամյա  Գոգոչուրին ձերբակալվել է բնակության վայրում ընկերոջ հետ միասին, ով հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նախագահի փեսայի տանը հայտնաբերվել է զրահաբաճկոն, իսկ տան պատուհանների տակ` նետված 2  ատրճանակ։

Սա առաջին անգամը չէ, որ Գոգոչուրին հայտնվում է սկանդալում, ում 2 անգամ կրակել են 2017թ.-ի հունվարին ու 2018թ.-ի հուլիսին, բայց նա ողջ է մնացել։

Placeholder
Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան