Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը»  կրկին հայաստանյան բեմում է
Մշակույթ
11:51 06/12/2018
Հայաստան

Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է

Ա. Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ «Ահեղ դատաստան» բեմադրությամբ։ Այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․Միչիկեն է։  Այս մասին հայտնում են օպերային թատրոնից։

Ներկայացման դիրիժորն է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Զգեստների ձևավորման հեղինկան է՝ Ալբերտո Սպիացին /Իտալիա/, վիդեոծրագրավորումը՝ Դեյվիդ Բրոկոլին /Իտալիա/:

Ներկայացումը նվիրվում է 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցին։

Placeholder