Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկարը»
Մշակույթ
11:04 07/12/2018
Աշխարհ

Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկարը»

Ամերիկացի դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար-2019» մրցանակաբաշխությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հրաժարվելու պատճառը վրդովմունքի ալիքն է, որ բարձրացել էր սեռական փոքրամասնությունների վերաբերյալ դերասանի բացասական արտահայտություններից հետո։

Երկու օր առաջ էր Քևին Հարթը հայտնել, որ հնարավորություն է ստացել անցկացնել «Օսկար-2019»-ի մրցանակաբաշխությունը։

« Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է  2019թ. փետրվարի 24-ին։

Placeholder
Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկարը»