Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահուներին Գայդայի կողմից ոտնձգության մասին
Մշակույթ
19:11 07/12/2018
Աշխարհ

Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահուներին Գայդայի կողմից ոտնձգության մասին

ԽՍՀՄ վաստակավոր արտիստ  Նատալյա Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ  ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից ոտնձգության մասին։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, իր մասին պատմող  ինքնակենսագրական ֆիլմում դերասանուհին պատմել է, որ մի օր Գայդայն իրեն  ճանպարահել է հյուրանոցային համար և իր հետևից ներս մտել։ Անսպասելի միջանցքում է հայտնվել Գայդայի կինը՝ Նինա Գրեբեշկովան։ Այդ ժամանակ Վառլեյն ասել է նրան, որ խոսում էին աշխատանքի մասին, իսկ Գրեբեշկովան լուռ հեռացել է։

«Լեոնիդ Իովիչը մոտեցել է դռանը, ես շարժվեցի, որպեսզի նրա հետևից փակեմ դուռը։ Բայց Գայդայն ինքն անսպասելի փակեց ներսից, շրջվեց և փորձեց ինձ համբուրել»,- գրել է նա։

Վառլեյը հրել է ռեժիսորին և դուրս հանել նրան։ Հաջորդ օրը Գայդայն իրեն այնպես է պահել, որ որևէ բան տեղի չի ունեցել։ Չնայած ամեն ինչի, Վառլեյը նկարագրել է Գայդայի հետ հարաբերություններն ընկերական։

Placeholder
Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահուներին Գայդայի կողմից ոտնձգության մասին