«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը
Սպորտ
13:25 07/12/2018
Հայաստան

«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

Դեկտեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի են ունեցել «ՎՏԲ լիգա»  ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը և փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվել է լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևել են՝  խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

Խաղն ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի:

«ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ.

• 1-ին տեղը գրավել է ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ:
• 2-րդ տեղը գրավել է  ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ:
• 3-րդ տեղը գրավել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով:

Փակման արարողությունը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում, որին ելույթ է ունեցել ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:

Թիմերին աջակցելու են եկել ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Սպորտային այս տոնը ավարտվել է հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:

Մրցաշարին մասնակցել են հետևյալ թիմերը.

• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն;
• ՀՀ գյուղատնտեսության նախարարություն;
• ՀՀ պաշտպանության նախարարություն;
• ՀՀ կրթության և գիտության նախարարություն;
• ՀՀ Ոստիկանություն;
• ՀՀ սփյուռքի նախարարություն;
• ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն;
• ՀՀ ֆինանսների նախարարություն.

Placeholder
«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը