Կհայտարարվեն «Գրեմմիի» հավակնորդները
Մշակույթ
10:02 07/12/2018
Աշխարհ

Կհայտարարվեն «Գրեմմիի» հավակնորդները

Ձայնագրության ամերիկյան ակադեմիան այսօր հայտարարելու է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդներին հիմնական չորս անվանակարգում՝ «Լավագույն նոր կատարող», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա լավագույն ալբոմ»։

ՏԱՍՍ
-ի հաղորդմամբ, նախապես  մրցանակի հավակնորդների հայտարարման արարողությունը կայանալու էր դեկտեմբերի 5-ին, սակայն այդ օրը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահվան հետ կապված սգո օր էր հայտարարված։

Առաջին անգամ հիմնական անվանակարգերում թեկնածուների թիվը 5-ից հասել է 8-ի։

«Գրեմմի» երաժշտական 61-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։

Placeholder