Մանուել Պետրոսյանն ընթանում է Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում
Սպորտ
16:48 07/12/2018
Հայաստան

Մանուել Պետրոսյանն ընթանում է Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում

Իտալիայում մեկնարկել է Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում է 20 երկրի 76 շախմատիստ: Այդ թվում` 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

Կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ը: Մանուել Պետրոսյանը վաստակել է 5 միավոր և երկու այլ շախմատիստի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը 4,5-ական միավորով ընթանում են առաջատարներին հետապնդողների թվում:

Placeholder
Մանուել Պետրոսյանն ընթանում է Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում