Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա
Տնտեսություն
11:59 08/12/2018
Հայաստան

Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա

Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին   գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:

«Այս տարի՝ Բանկի 25-ամյակի կապակցությամբ ակցիան աննախադեպ է և տևելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով  ոչ միան Երևանը, այլև մարզերը: Այս օրերի ընթացքում Բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու  ավելի քան 250 խանութ-վաճառակետերում, առևտրի և սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակներում  իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տևողությամբ:  Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ  Բանկի  ֆեյսբուքյան էջում և կայքում՝ քեշբեքին նախորդող օրը»,- հայտնում են Կոնվերս Բանկից:

Բանկում նշել են նաև, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ   4.3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014թ ի վեր  իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակներում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:

«Կոնվերս Բանկը  պարբերաբար հանդես է գալիս լոյալության ակցիաներով՝ իր քարտապաններին յուրաքանչյուրի գնումից գումարի հետվերադարձի ու բոնուս միավոր կուտակելու հնարավորություն ընձեռելով: Մեր հաճախորդները կուտակած միավորները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերային ցանցում»,- նշել են Կոնվերս Բանկում:

Մանրամասներն՝ այստեղ։    

Placeholder
Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա