«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի
Քաղաքական
18:22 08/12/2018
Աշխարհ

«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի

«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ուկրինֆոյին»։

Սա Օտտավայի կողմից 24 միլիոն դոլարի օգնության փաթեթի մի մասն է։

Կանադայի ԱԳՆ-ից պարզաբանել են, որ «Ուկրաինայում ռուսական հիբրիդային պատերազմն» իր մեջ ապատեղեկատվական գործունեություն է պարունակում, որը կարող է ազդեցություն գործել 2019 թվականի ընտրությունների արդյունքների վրա։

«Ռուսաստանի նպատակը ուկրաինական պետության ապակայունացումն է և քաղաքացիների շրջանում ժողովրդավարության լեգիտիմության վերաբերյալ կասկածներ հարուցելը »,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

 

Placeholder
«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի