Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի» -ի հավակնորդների թվում են։ նրանք ներկայացվել են «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մրցանակը տրվում է դիրիժորին, հիմնական կատարողին և ալբոմի պրոդյուսերին։
Դմիտրի Խվորոստովսկին 2016 թվականի վերջին հիվանդության պատճառով դադարել էր ելույթ ունենալ օպերային թատրոնների բեմերում, բայց չէր դադարեցրել գործունեությունը։ Նա մահացել է 2017 թվականի նոյեմբերի 22-ին 55 տարեկանում։
Կոնստանտին Օրբելյանը և Դմիտրի Խվորոստովսկին նաև 2017-ին էին «Գրեմմիի» հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչյունային սկավառակի համար:
«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։