Իտալական ակումբում հրմշտոցի ժամանակ վեց մարդ է զոհվել
Իրավունք
10:18 08/12/2018
Աշխարհ

Իտալական ակումբում հրմշտոցի ժամանակ վեց մարդ է զոհվել

Իտալական Անկոնա քաղաքի մոտ գտնվող ակումբում  ռեփ-համերգի ժամանակ հրմշտոց է եղել, զոհվել է վեց մարդ,  տուժել են տասնյակ մարդիկ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝  հղում անելով Repubblica-ին։ 

Նշվում է, որ տուժածներից 10 հոգու վիճակը գնահատվել է ծանր։ Զոհվածների թվում են հինգ անչափահաս (երեք աղջիկ, երկու տղա) և մի կին։

Միջոցառման ընթացքում ինչ-որ մեկը  «կծու սփրեյ»  է շաղ տալիս, խուճապ է առաջանում, մուտքի մոտ սկսվում է քաշքշուկ։ Ականատեսի խոսքով, ակումբում շուրջ 1000 մարդ է եղել։

Placeholder
Իտալական ակումբում հրմշտոցի ժամանակ վեց մարդ է զոհվել