Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդում վաճառվել են մոտ 9 մլն դոլարով
Մշակույթ
12:05 10/12/2018
Աշխարհ

Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդում վաճառվել են մոտ 9 մլն դոլարով

Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառել է ամերիկացի  լեգենդար դերասան, երգիչ  Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Աճուրդի հանված իրերի շահույթը  կազմել է մոտ 9 մլն դոլար: Այս մասին գրում է isra.com-ը:

Ֆրենկ Սինատրայի և Բարբարայի անձնական իրերի վաճառքը գերազանցել է բոլոր սպասելիքները: Մասնավորապես, նկարներ, ոսկերչական իրեր, գրքեր և այլ անձնական իրերը վաճառվել են 9.2 միլիոն դոլարով` նախնական գնից կրկնակի ավելի:

Լեգենդար երգչի միայն 9 նկարը վաճառվել է 850 հազար դոլարով, թեև նախնական դա գնահատվում էր մոտ 120 հազար դոլար արժե:

Ստացված գումարի մի մասը կուղղվի Բարբարա Սինատրայի՝ Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի մանկական կենտրոնին:

Placeholder
Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդում վաճառվել են մոտ 9 մլն դոլարով