Հայաստանյան պատվիրակությունը Կիոկուշին կարատեի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ է նվաճել
Սպորտ
13:32 10/12/2018
Հայաստան

Հայաստանյան պատվիրակությունը Կիոկուշին կարատեի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ է նվաճել

Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները:

Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները.

 Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալի:









Placeholder
Հայաստանյան պատվիրակությունը Կիոկուշին կարատեի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ է նվաճել