Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
Իրավունք
12:37 10/12/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին

Վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

«Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»,-ասված է թիմի հայտարարության մեջ։
 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին