Հայկական օճառի արտադրությունը 77.3 տոկոսով աճել է
Տնտեսություն
20:12 10/12/2018
Հայաստան

Հայկական օճառի արտադրությունը 77.3 տոկոսով աճել է

2018 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77.3 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 543 տոննա օճառ, իսկ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝  306.2 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 7.1%-ով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 3 087.5 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 323.2 տոննա:


 

Placeholder
Հայկական օճառի արտադրությունը 77.3 տոկոսով աճել է