Հայ կարատեիստները մեդալներ են նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Սպորտ
18:36 10/12/2018
Հայաստան

Հայ կարատեիստները մեդալներ են նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեդալներ են նվաճել Բուլղարիայում կայացած աշխարհի պատանեկան և Եվրոպայի մեծահասակների առաջնություններում:

Պատանիների աշխարհի առաջնությունում երրորդ մրցանակակիր են դարձել Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը նվաճել է արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալ:

Placeholder