«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
Մշակույթ
13:33 11/12/2018
Աշխարհ

«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում

Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։

«Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է  նա։

Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ  Ռոքսանա Վեյգելը։

Placeholder
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում