Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը
Մշակույթ
15:00 11/12/2018
Աշխարհ

Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը

Բրիտանական Queen խմբի «Bohemian Rhapsody» երգը դարձել է 20-րդ դարից եկած ամենաշատ լսված երգը, հաղորդել է Universal Music Group-ն իր թվիթերյան էջում։

Նշվում է, որ այս երգը լսել են ավելի քան 1.5մլրդ անգամ։Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, սա հնարավոր է դարձել  ռոք խմբի մասին նույնանուն ֆիլմի շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Bohemian Rhapsody» երգը գրվել է Queen խմբի առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի կողմից 1975թ.-ին ու ներառվել էր «A Night At The Opera» ալբոմում։

Placeholder
Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը