Զախարովա. Ռուսաստանը  տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր ԱԺ-ի հետ
Քաղաքական
13:25 13/12/2018
Աշխարհ

Զախարովա. Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր ԱԺ-ի հետ

Ռուսաստանը  տրամադրված է կառուցողական երկխոսություն սկսել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված Ազգային Ժողովի հետ։  Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 9-ին մեզ բարեկամ պետությունում տեղի ունեցան  արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք դիտարկել են նաև ռուս դիտորդները, ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻգ կազմում, այնպես էլ ԱՊՀ դիտորդական առաքելության։ Դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրության պահանջներին համապատասխան,  իսկ լուրջ խախտումներ կամ ընդհանրապես խախտումներ, որոնք  կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, չեն նկատվել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է դեկտեմբերի 16-ին։

«Մենք տրամադրված ենք կառուցողական  երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ, որոնք շուտով կձևավորվեն, նպատակ ունենք հետագայում ամրապնդել մեր երկրների միջև առկա համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»,-ասել է նա։

Placeholder
Զախարովա. Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր ԱԺ-ի հետ