Դու՞ք լավ գիտեք, թե՞ ԱՄՆ դեսպանատունը
Իրավունք
17:22 13/12/2018
Հայաստան

Դու՞ք լավ գիտեք, թե՞ ԱՄՆ դեսպանատունը

Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն Հայաստանում ավանդաբար տոնական սեզոնի ընթացքում զգացվում է հանցագործությունների աճ, կոչ արել իր քաղաքացիներին լինել առավել զգոն, վերանայել անձնական անվտանգությունը, հետևել տեղական ԶԼՄ-ներին՝ տեղեկանալու համար։

Panorama.am-ը դիմեց ոստիկանություն հարցով, թե  արդյո՞ք Հայաստանում տոնական օրերին  հանցագործությունների աճ է նկատվում, որ հիմք է տալիս ԱՄՆ դեսպանատանը նման հայտարարությամբ հանդես գալ։

Ոստիկանությունը տարածեց  հետևյալ հաղորդագրությունը.
«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»։

Panorama.am-ը դիմեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։  ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հղում կատարեց ՀՀ ոստիկանության  մեկնաբանությանը՝ ասելով, որ ԱԳՆ ավելացնելու որևէ բան չունի։

Փաստորեն՝ ԱԳՆ-ին բացարձակ չի ներվայնացրել ԱՄՆ դեսպանատան նման հայտարարությունը, իսկ ոստիկանությունը ոչ մի պահանջ չի ներկայացրել դեսպանատանը՝ փաստերի առումով:

Միգուցե ԱՄՆ դեսպանատո՞ւնը նեղանա, որ իրեն բանի տեղ չեն դնում:
 

Placeholder
Դու՞ք լավ գիտեք, թե՞ ԱՄՆ դեսպանատունը