Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։
Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հետ։
«Որոշումը կուսումնասիրենք, հայտարարությամբ հանդես կգանք։ Որոշման հետ համաձայն չենք, բողոքարկելու ենք»,-ասաց փաստաբանը։
Հարությունյանը նշեց, որ դատարանը փաստաբանների վկայակոչած որևէ փաստարկ, որը կբացառեր կալանավորումը, հաշվի չի առել։