Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում
Իրավունք
11:38 13/12/2018
Հայաստան

Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանի շենք մտնելիս լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց,  որ իրեն ներկայացված մեղադրանքին ծանոթ է։

«Հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում։ Մնացած այլ պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն դատարանի նիստից հետո»,-ասաց Գևորգյանը՝ խորհուրդ տալով ենթադրություններ չանել ու հանգիստ կյանքով ապրել։

Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու դատարանի շենք մտավ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Նրան մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
 

Placeholder
Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում