«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին Արցախի դրոշով հայ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ
Սպորտ
11:29 14/12/2018
Հայաստան

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին Արցախի դրոշով հայ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի  «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Ղարաբաղին»։ «Արսենալը» 1:0 հաշվով հաղթել է մրցակցին։

Հանդիպման ժամանակ  հայ երկրպագու Սպարտակը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը,  ներխուժել է խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից:

ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրել. «Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում)»։

Placeholder