Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
Իրավունք
16:29 14/12/2018
Հայաստան

Արմեն Գևորգյանը չկալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ նա 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում։

Մինչ դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. 
«Ես բոլոր պրոցեսներին նայում եմ մեծ օպտիմիզմով։ Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորը, որ ես դրանք չեմ ընդունում»։

Placeholder
Արմեն Գևորգյանը չկալանավորվեց