Մոուրինիոն զայրացել է
Սպորտ
15:31 15/12/2018
Աշխարհ

Մոուրինիոն զայրացել է

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զայրացել է ակումբի նկատմամբ ղեկավարության վերաբերմունքի պատճառով։

The Telegraph-ին հղում անելով՝ «Սպորտ էքսպրես»-ը գրում է, որ պորտուգալացին զայրացել է, որ Չեմպիոնների լիգայի «Վալենսիայի» դեմ խաղին ակումբի  ղեկավարության կամ սեփականատերերի ներկայացուցիչներից ոչ մեկը ներկա չի եղել։

Նրա կարծիքով՝ դա ցույց է տալիս ղեկավարների անտարբերությունը:

Հրատարակչությունը Մոուրինիոյին մոտ աղբյուրի խոսքերն է մեջբերել։ Նա ենթադրում է, որ պորտուգալացին կասկածում է ղեկավարության ունակությունների վրա, թե այդպիսի պայմաններում կարող է ճիշտ աշխատել ձմեռային տրանսֆերի շուկայում։

Placeholder
Մոուրինիոն զայրացել է