Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել
Հասարակություն
17:39 15/12/2018
Հայաստան

Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն, ովքեր պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը,  այսօր կրկին ակցիա են իրականացրել։  Նրանք Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ են կազմակերպել: Ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք։ Այդ ժամանակ ակցիայի մասնակիցների և Մայր Աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև ընդհարում է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։ Նախաձեռնության անդամներն ասում են, որ իրենց վրա նաև թրիքաջուր են լցրել։ Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արդեն մի քանի ամիս է պարբերաբար ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Գարեգին 2-րդի հրաժարականը։

Placeholder
Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել