ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Սպորտ
18:48 15/12/2018
Հայաստան

ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի ֆեդերացիային տուգանվել է Ազգերի լիգայի Հայաստան-Ջիբրալթար (0-1) հոկտեմբերի 13-ին Հայաստանում կայացած խաղի  ժամանակ  երկրպագուների անկարգությունների պատճառով:

Հիշեցնենք, որ այդ խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև այն  պատճառով, Red Eagles-ի սեկցիայում հայտնվել էր Ջիբրալթարի դրոշ: Նշվում է նաև, որ ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր են նետվել տրիբունայից:
 

Placeholder
ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային