Արմեն Սարգսյան. Հայերն ու վրացիներն իսկապես եղբայրական ժողովուրդներ են
Քաղաքական
10:25 17/12/2018
Հայաստան

Արմեն Սարգսյան. Հայերն ու վրացիներն իսկապես եղբայրական ժողովուրդներ են

Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն  ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն: Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք: Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել:  Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին: Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։

Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։

Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանը երեկոյան մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:



















Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական և Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Placeholder
Արմեն Սարգսյան. Հայերն ու վրացիներն իսկապես եղբայրական ժողովուրդներ են