The Beatles-ի անդամները վերամիավորվել են Լոնդոնում ելույթ ունենալու համար
Մշակույթ
19:54 17/12/2018
Աշխարհ

The Beatles-ի անդամները վերամիավորվել են Լոնդոնում ելույթ ունենալու համար

Լոնդոնում բրիտանական The Beatles խմբի անդամներ Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարը կատարել են իրենց երգերից մեկը։  Փոլ ՄաքՔարթնիի համերգին նրան է միացել Ռինգո Սթարը, ինչը ցնցել է երկրպագուներին։

Գազետա.ռու կայքը գրում է, որ իր ելույթի ընթացքում ՄաքՔարթնին բեմ է հրավիրել Սթարին Rolling Stones-ի կիթառահար Ռոննի Վուդի հետ, որպեսզի միասին կատարեն «Get Back»-ը։

«Սա անհավանական էր» ,- ասել է Սթարը նախքան Վուդի հետ բեմը լքելը։

Շոուի ժամանակ Փոլ ՄաքՔարթնին անեկդոտ է պատմել Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի մասին։

Placeholder
The Beatles-ի անդամները վերամիավորվել են Լոնդոնում ելույթ ունենալու համար