Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է
Տնտեսություն
19:59 18/12/2018
Հայաստան

Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է կենցաղային ժամացույցների արտադրությունը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն,  այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6 398 կենցաղային ժամացույց, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատված համեմատ աճել է 22.5 տոկոսով:

Նշենք, որ 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 3 913  կենցաղային ժամացույց:

Հայաստանում ավելացել է նաև էլեկտրական հաշվիչների արտադրությունը: Մասնավորապես, այս տարվա  հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 65 հազար 692 հատ էլեկտրական հաշվիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  45.2%-ով:

Նշենք, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 45 հազար 248 հատ  հաշվիչ:

 

Placeholder
Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է