Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միացյալ Թագավորությունում ավարտվել է Լոնդոն Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարը: chessfed.am-ից տեղեկանում ենք, որ եզրափակչում Հիկարու Նակամուրան լարված պայքարում առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Դասական երկու պարտիաները, այնուհետև արագ շախմատի երկու պարտիաները ավարտվել են հաշտությամբ: Ոչ-ոքիներ են գրանցվելն նաև կայծակնային 4 պարտիաներից երեքում և միայն 4-րդ պարտիայում Նակամուրան կարողացել է հաղթանակ տոնել և դառնալ մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար մրցախաղում Լևոն Արոնյանը զիջել է Ֆաբիանո Կարուանային և գրավել միայն 4-րդ հորիզոնականը:
Ավարտվել է նաև Լոնդոն Չեսս Կլասիկի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը: Այստեղ մրցաշարի հաղթող է դարձել 7.5 միավոր վաստակած Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Մուսարդը: Հրնատ Մելքումյանը հաղթողից հետ է մնացել 1 միավորով և գրավել 8-րդ հորիզոնականը: Պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակել է 6 միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5: