Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օրվա թեմա
11:25 18/12/2018
Աշխարհ

Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Դեկտեմբերի 18-ին նշվում է Միգրանտների միջազգային օրը։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավոր  անձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։

Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։

Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց՝ ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։ Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝ միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։ Համաձայնագիրը մարդակետրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։

Այն մատնանշում է մի ուղի, որը կընձեռնի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։
Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի»,- ՄԱԿ երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության  փոխանցմամբ՝ ասված է Գուտերեշի ուղերձում։  

Placeholder
Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար