ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա
Տնտեսություն
15:57 19/12/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ շարունակելով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը` մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա իջեցված էֆեկտիվ տոկոսադրույքներով:

Բանկը հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ  վարկ շահավետ պայմաններով.

• վարկի տարեկան անվանական տոկոսադրույք - սկսած 0% -ից *
• վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150% -ի չափով
• վարկի մարման ժամկետը մինչև 2 տարի է, ընդ որում` վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:

Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերիհամար: Տեղափոխելով ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կստանան գրավի գնահատված արժեքից  40%-ով ավել գումար:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից.

- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի գործող վարկը այլ բանկում մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի հարմարավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու նպատակով,
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում հաշված րոպեների ընթացքում,
- վարկը ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ. Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Ավելի մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա