Արայիկ Հարությունյանը՝  Տնտեսագիտականի նորանշանակ ռեկտորի մասին
Կրթություն, գիտություն
16:14 20/12/2018
Հայաստան

Արայիկ Հարությունյանը՝ Տնտեսագիտականի նորանշանակ ռեկտորի մասին

«Պարոն Հայրապետյանը դոկտոր, պրոֆեսոր է, 31 տարեկան, և կարծում եմ, այս հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով գնահատելու նրա գիտելիքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:

Հարցին, թե սա չի նշանակում, որ «Իմ քայլը» ներթափանցում է բուհ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը ավագանու անդամ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նրա հետ ծանոթացել է ընդամենը մեկ ամիս առաջ և բուհի ռեկտորի պաշտոնում նրան նշանակել է՝  հիմնվելով Հայրապետյանի գիտելիքների վրա: 

Placeholder
Արայիկ Հարությունյանը՝ Տնտեսագիտականի նորանշանակ ռեկտորի մասին