Մարքսն ու Էնգելսը՝ անիմացիոն ֆիլմի հերոսներ
Մշակույթ
20:12 20/12/2018
Աշխարհ

Մարքսն ու Էնգելսը՝ անիմացիոն ֆիլմի հերոսներ

Գերմանացի փիլիսոփա Կառլ Մարքսը դարձել է «Առաջնորդ» անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսը։ Ֆիլմը պատմում է մտածողի բարեկամության մասին իր ընկերոջ՝ Ֆրիդրիխ Էնգելսի հետ, նաև ապագա կնոջ՝ Ժաննի ֆոն Վեստֆալենի հետ ծանոթության մասին։

news.ru –ն գրում է, որ ծրագիրն իրականացնում է Bilibili վիդեոկայքը Սոցիալական գիտությունների չինական ակադեմիայի  և Մարքսիստական տեսության ուսումնասիրման և զարգացման նախաձեռնություններըի աջակցությամբ։

Անիմացիոն ֆիլմը նվիրված է Մարքսի 200-ամյակին, որը նշվել է այս տարվա մայիսին։ Ֆիլմն էկրան կբարձրանա մոտակա ժամանակներում։

ren.tv-ն գրում է, որ հեղինակները կարծում եմ, որ անմիացիոն ֆիլմը  չինացի երիտասարդության շրջանում կբարձրացնի հետաքրքրությունը մարքսիզմի նկատմամբ, որը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։
 

Placeholder
Մարքսն ու Էնգելսը՝ անիմացիոն ֆիլմի հերոսներ