Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Կանադայի 20-ամյա բնակիչ Աբդուլրահման Էլ-Բահնասավին դատապարտվել է 40 տարվա ազատազրկման 2016 թվականին Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ կատարելու նախապատրաստելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Նյու- Յորքի Հարավային շրջանի դատախազությունից։
«Նա պլանավորել էր մանրակրկիտ հարձակում, որպեսզի քաոս առաջացնի և ավերածություններ լինեն, նա ցանկացել է Թայմս-սքվերում և Նյու -Յորքի մետրոյում ռումբեր պայթեցնել, նաև համերգասրահում կրակել խաղաղ մարդկանց վրա։ Նա ձգտել էր հաջորդ «սեպտեմբերի 11» անել»,- ասել է դատախազը։
Նա իր մեղքն ընդունել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, վերջական դատավճիռը հրապարակվել է նախօրեին։