Դոնալդ Տուսկի սուրբծննդյան տեսահոլովակը
Աշխարհում
13:03 21/12/2018
Աշխարհ

Դոնալդ Տուսկի սուրբծննդյան տեսահոլովակը

Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ քաղաքական թատերաբեմի և սոցիալական կայքերի աստղը, զվարճացրել է Թվիթերում իր հետևորդներին՝ կատարելով սուրբծննդյան հիմնը։ Ձայնագրությունն արված է 22 տարի առաջ և օրերս։

Եվրանյուզը գրում է, որ շնորհավորելով բոլորին մոտեցող տոների առթիվ՝ Տուսկը խոստացել է այլևս չերգել։

Ռիա նովոստին գրում է, որ Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը երգում է լեհերեն։ Տեսահոլովակը սկսվում է 1996 թվականի ձայնագրությամբ, որտեղ երիտասարդ Տուսկը լեհական հեռուստաշոուի ժամանակ կատարում է ավանդական սուրբծննդյան երգը։ Այնուհետև տեսանյութում հայտնվում է «այսօրվա» Տուսկը տոնածառի ֆոնին և կատարում է նույն երգը։ 

Placeholder
Դոնալդ Տուսկի սուրբծննդյան տեսահոլովակը