Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը Forbes-ի՝ բիզնես վարելու համար լավագույն երկրների ցուցակում
Forbes ամսագիրը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների (Best Countries for Business) 2019 թվականի վարկանշային աղյուսակը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ամսագիրը նշել է, որ նույնիսկ Brexit-ի մշուշոտ ապագան չի խանգարել Մեծ Բրիտանիային գլխավորել ցուցակը։ Ցանկում ընդգրկված է 161 երկիր:
Երկրորդ տեղում է Շվեդիան, այնուհետև՝ Հոնկոնգ, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Շվեյցարիան:
Հայաստանն աղյուսակում 81-րդն է ՀՆԱ-ի ցուցանիշի 7,5 տոկոս աճով, իսկ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 3900 դոլար:
Ռուսաստանը ցուցակում 55-րդ տեղում է։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 44-րդ տեղում է, Թուրքիան՝ 57-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ։
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել 15 տարբեր ցուցանիշներ՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, շուկայի չափ, քաղաքական ռիսկեր, կենսամակարդակ, աշխատուժի որակ, առևտրային և ֆինանսական ազատություն, բյուրոկրատիայի մակարդակ, ներդրումային պաշտպանություն։