Հայաստանի 2018 թվականի 10 լավագույն մարզիկների անուններն արդեն հայտնի են
Սպորտ
19:15 21/12/2018
Հայաստան

Հայաստանի 2018 թվականի 10 լավագույն մարզիկների անուններն արդեն հայտնի են

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են:

Լավագույնի կոչման համար պայքարում էր 21 մարզիկ, իսկ տասնյակն այսպիսի տեսք ունի

Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արթուր Թովմասյան` սպորտային մարմնամարզություն
Ֆերդինանդ Կարապետյան` ձյուդո
Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան` ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր
Արսեն Ղազարյան` սամբո
Մաքսիմ Մանուկյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան` ծանրամարտ
Գոռ Մինասյան` ծանրամարտ
Գրիգոր Մխիթարյան` սամբո
Էդգար Ստեփանյան` հեծանվային սպորտ

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել են նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցներն ու նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները, ինչպես նաև հանրությունը` SMS քվեարկության միջոցով:

Placeholder
Հայաստանի 2018 թվականի 10 լավագույն մարզիկների անուններն արդեն հայտնի են